ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու Դատախազության միջնորդությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը, սակայն նրա ազատազրկման վերաբերյալ հարցը դեռևս չի լուծվել և կքննարկվի այսօր՝ ժամը 15:30-ին։ ԿԸՀ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը:

Նրա խոսքով՝ որոշումը վերաբերում է բացառապես մեղադրանք առաջադրելու համաձայնությանը և չի նշանակում, որ Նարեկ Կարապետյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից ամբողջությամբ։

«Սա չի հանդիսանում անձեռնմխելիությունից ընդհանրապես զրկում։ Սա վերաբերում է մեղադրանք տալուն համաձայնությանը»,- ասաց նա:

Վարդևանյանի խոսքով՝ նիստում քննարկվել է նաև հարցը` արդյոք ԿԸՀ-ն կարող է համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելուն: Արամ Վարդևանյանը նշեց, որ իրենք ներկայացրել են ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ քաղաքական բնույթի հակափաստարկներ՝ հղում անելով Սահմանադրական դատարանի որոշումներին։

Ըստ Վարդևանյանի՝ Նարեկ Կարապետյանն արդեն իսկ պատգամավորի կարգավիճակ ունի, թեև դեռևս չի ստանձնել լիազորությունները։

Նա նաև պնդեց, որ Դատախազությունը բավարար իրավական հակափաստարկներ չի ներկայացրել իրենց դիրքորոշման դեմ և ընդգծեց, որ Սահմանադրական դատարանի որոշումների համաձայն՝ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը չի կարող ազատազրկվել առանց համապատասխան սահմանադրական ընթացակարգերի։

Նրա գնահատմամբ՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ իրականացվող գործընթացը քաղաքական ենթատեքստ ունի և ուղղված է նաև «Ուժեղ Հայաստան» ձևավորվող խմբակցության գործունեությունը խաթարելուն, որտեղ, նրա խոսքով, Կարապետյանն առանցքային դերակատարում ունի։

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի ազատազրկման վերաբերյալ միջնորդության քննարկումը կշարունակի այսօր՝ ժամը 15:30-ին։ Այդ քննարկման արդյունքներով էլ պարզ կդառնա՝ արդյոք հանձնաժողովը կհամաձայնի նաև նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելուն։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան