«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը ՍԴ-ում ընթացող նիստի ժամանակ պնդեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որևէ հաշվարկի դեպքում չի հաղթահարել օրենքով սահմանված 4%-ի անցողիկ շեմը։ Գրիգորյանն անդրադարձել է այն տեղամասերին, որոնց արդյունքներն անվավեր էին ճանաչվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։ Նրա գնահատմամբ՝ երբ տեղամասում արձանագրվում են էական խախտումներ, այն դառնում է «սև արկղ», և այնտեղ ստացված …

