Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի, ԿԸՀ-ն վերադարձրել է Դատախազության այդ միջնորդությունը. Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերադարձրել է Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Արամ Վարդևանյանը:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերադարձրել է նշված միջնորդությունը, այսինքն՝ խափանման միջոցի հարց` կալանքի կամ տնային կալանքի, Նարեկ Կարապետյանի դեպքում տեղի չի ունենալու»,- ասաց Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ ԿԸՀ նիստում իրենք ներկայացրել են Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման հիմքերը, մասնավորապես` պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ դրույթները։ Վարդևանյանը նշեց, որ դատախազության կողմից այդ փաստարկներին բովանդակային հակափաստարկ չի ներկայացվել։

Վարդևանյանը կարծիքով՝ առաջիկայում կարող է լինել Նարեկ Կարապետյանին նոր մեղադրանք առաջադրելու և ավելի մեղմ խափանման միջոց ընտրելու գործընթաց։

«Ամենահավանական կանխատեսումն այն է, որ առաջիկայում կլինի Նարեկ Կարապետյանին մի խայտառակ, ապօրինի, աբսուրդային մեղադրանքի առաջադրման գործընթաց և ավելի նվազ խափանման միջոցի ընտրության գործընթաց»,– ասաց նա։

Վարդևանյանը, միաժամանակ, նշեց, որ ԿԸՀ-ի կողմից մեղադրանք առաջադրելու համաձայնությունը ևս իրենց համար ընդունելի չէ։

«Այն փաստը, որ մեղադրանք առաջադրելու գործընթացի վերաբերյալ ԿԸՀ համաձայնությունը եղավ, դա մեզ համար նույնչափ անընդունելի է, ինչպես ի սկզբանե նշում էինք»,- ասաց նա։

Մեր հարցին՝ արդյո՞ք սա նշանակում է, որ Նարեկ Կարապետյանը զրկվել է անձեռնմխելիությունից, Վարդևանյանը պատասխանեց, որ գործընթացն ունի երկու բաղադրիչ։

«Անձեռնմխելիության զրկման երկու կոմպոնենտ կա՝ մի մասով այո, մի մասով՝ չէ։ Մեղադրանքի մասով՝ այո»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ իրավական տեսանկյունից դատախազության կողմից նույն միջնորդությունը կրկին Ազգային ժողով ներկայացնելու հնարավորությունը ողջամիտ իրավունքի սահմաններում խնդրահարույց է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփի Հակոբյան