ՃՏՊ Սպիտակի ոլորաններում․ 5 քաղաքացի հոսպիտալացվել է
Սպիտակի ոլորաններում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել 5 քաղաքացի, այդ թվում՝ մեկ անչափահաս․ հայտնում են Սպիտակի ԲԿ-ից։
«Բոլոր տուժածներն անցնում են անհրաժեշտ համալիր հետազոտություններ և ստանում պատշաճ բուժօգնություն։
Հիվանդանոց ընդունվածներից 3-ի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, իսկ 2-ինը՝ բավարար»,- ասված է հաղրդագրույթունում։

