Թուրքական TUSAŞ ավիատիեզերական ընկերությունն Ադրբեջանի հետ HÜRKUŞ ուսուցողական ինքնաթիռների մատակարարման համաձայնագրի ստորագրման վերջին փուլում է։ Ընկերության գործադիր տնօրեն Մեհմեթ Դեմիրօղլուն այս մասին հայտարարել է Haber Türk հեռուստաալիքի եթերում։ Նրա խոսքով՝ HÜRKUŞ-2 ինքնաթիռի արդիականացված տարբերակն ամբողջությամբ ավարտել է փորձարկման և հավաստագրման ծրագիրը, որից հետո սկսվել են մատակարարումները։ «Մենք գրեթե հասել ենք Ադրբեջանի հետ համաձայնագրի ստորագրման փուլին։ …

