Հայաստանից ներկրված հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից՝ ներկայացնելով հասցեներ՝ N Market — 123 Boulevard Brune, 75014 Paris, NUR — 45 Avenue du Général de Gaulle, 92360 Meudon, Chez Aro — 28 Rue du Général de Gaulle, 78300 Poissy:

