Ակնկալում ենք, որ Հայաստանի հետ ավելի մեծ առևտուր կլինի. Եվրահանձնաժողովի խոսնակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հնարավո՞ր է, արդյոք, մինչև տարեվերջ հայկական միրգն ու բանջարեղենն ազատորեն վաճառվեն եվրոպական շուկաներում։ Այսօր Factor TV-ի հարցին ի պատասխան՝ Եվրոպական հանձնաժողովի գլխավոր խոսնակ Փաուլա Պինոն նշեց, որ Հայաստանի հետ ավելի մեծ առևտուր են ակնկալում։

«Ինչպես գիտեք՝ ԵՀ նախագահ ֆոն դեր Լայենը նախորդ ամիս Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարեց մի շարք միջոցառումների մասին՝ ուղղված տնտեսությանն աջակցելուն և Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելուն։ Որպես այս փաթեթի մաս՝ կային ինքնավար առևտրային միջոցառումներ, ինչը կարող է նշանակել, որ մոտ ապագայում մենք իսկապես կունենանք ավելի շատ ներմուծումներ Հայաստանից։ Որպես անհապաղ միջոցառում՝ այն պահին, երբ Ռուսաստանը մեկ գիշերվա մեջ դադարեցրեց ծաղիկների ներմուծումը, որը մեծ շուկա էր Հայաստանի համար, ԵՄ-ն միջամտեց, և այդ ծաղիկների մի մասը հայտնվեց մեր անդամ երկրներից մեկում։ Դա սկիզբն էր։ Մենք հավատում ենք, որ ավելի մեծ առևտուր կլինի Հայաստանի հետ, ակնկալում ենք դա»,- Factor TV-ին ասաց Եվրահանձնաժողովի խոսնակը։

Հուլիսի սկզբին Հայաստան այցի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոստացել էր, որ դեպի Եվրամիություն Հայաստանի արտահանման գրեթե 80%-ը կազատականացվի։

«Այս միջոցառումը կբացի եվրոպական դռները Հայաստանի թարմ մրգերի, բանջարեղենի և բույսերի գրեթե 99%-ի համար, որոնք նախկինում արտահանվում էին Ռուսաստան»,- շեշտել էր նա:

Եվրահանձնաժողովի՝ «Հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցների մասին» օրենսդրական առաջարկը  Եվրախորհրդարանի համապատասխան հանձնաժողովում արդեն քննարկվել և ընդունվել է առանց առարկությունների։ Ամենայն հավականությամբ, այս օրենսդրական նախագիծը Եվրախորհրդարանի օրակարգում կհայտնվի արդեն սեպտեմբերին։

ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովից շուրջ երեք ամիս է անցել, արդյո՞ք արդեն կարող ենք խոսել առաջընթացի մասին․ Factor TV-ի այս հարցին էլ Փաուլա Պինոն պատասխանեց․ «Բազմաթիվ նախագծեր են իրականացվում, որոնք հայտարարվել են գագաթնաժողովում, և մենք տեսնում ենք, որ ունենք լավ հիմք Հայաստանի հետ լավ հարաբերություններ կառուցելու համար»։

Հիշեցնենք, որ մայիսին Երեւանում տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիրը, ինչպես նաև մի շարք փաստաթղթեր։

Կարինե Ասատրյան

Բրյուսել