Ի՞նչ է փոխվել Ռուբեն Ռուբինյանի հայտարարագրերում 7 տարվա ընթացքում․ 2018-ից՝ 2025

Լուրեր

21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:15
Հայաստանը բողոքարկել է ՌԴ-ի սահմանափակումները․ ԵՏՀ-ն պետք է քննարկի Երևանի դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:08
Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ են արել՝ ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութերի հիման վրա
21.10.2026 | 20:00
Վտանգավոր է, երբ վարչապետն իրեն տեսնում է ժողովրդի կամքն իրականացնող, անկախ իրավապահ կառույցները չեն աշխատում․ Արփինե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 19:51
«Քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին». «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
21.10.2026 | 19:40
Հայտնի են WTA-ի Ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները
21.10.2026 | 19:29
ՊՎԾ-ն չի տրամադրել 3,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 80 գնման ընթացակարգերի տվյալները
21.10.2026 | 19:14
Հայաստանի արտահանումը ԵՄ երկրներ աճել է 51%-ով․ Գևորգ Պապոյան
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիրը» որոշել է՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու է ԱԺ փոխխոսնակ, կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։ Factor․am-ը համեմատել է Ռուբինյանի 2018 թվականի և վերջին՝ 2025-ի տարեկան հայտարարագրերը։

Հայտարարագրում նշվում է, որ մինչև 2018-ին ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնելը Ռուբինյանը զբաղվել է գիտական գործունեությամբ: 2018 թվականի մայիսից մինչև 2019-ի հունվար եղել է ԱԳ փոխնախարար: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2015-2017թթ.՝ վարչության անդամ, մամուլի խոսնակ։ 2019 թվականից նա գործունեությունը շարունակում է Ազգային ժողովում։

Փոխնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո ներկայացված հայտարարագրում նշվում է, որ այդ ժամանակ Ռուբինյանն ապրել է հոր՝ Կարապետ Ռուբինյանի հետ։ 2018-ի վերջում դրամական միջոցները կազմել են 1,355,000 դրամ։ Եկամուտները հարկային տարում կազմել են 3,863,059 դրամ։

Այս ընթացքում Ռուբինյանն ամուսնացել է, կինը՝ Մարիամ Հաջի-Հակոբյանը, նույնպես աշխատում է Ազգային ժողովում, նրանք որդի ունեն։ Ռուբեն Ռուբինյանը Երևանում 2 անշարժ գույք է հայտարարագրել՝ բնակարան և ավտոկայանատեղի, երկուսին էլ միանձնյա է տիրապետում։ 2025-ի նոյեմբերին և դեկտեմբերին Ռուբինյանը պարտատոմսեր է ձեռք բերել «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ-ում, դրանից մեկի արժեքը գերազանցում է 6 միլիոն դրամը, մյուսինը՝ 4 միլիոն դրամը։

ԱԺ ապագա նախագահը նաև 2 ավանդի մասին է հայտնել հայտարարագրում՝ 2,5 միլիոն և 5 միլիոն դրամի չափով։ 2025-ի վերջում 2,5 միլիոն դրամի չափով ներդրված ավանդը դարձել է 5 միլիոն, իսկ 5 միլիոն դրամի չափով ներդրված ավանդը զրոյացվել է։ Ռուբինյանը նաև 1,453,247 դրամ դրամական միջոցներ է հայտարարագրել։

2025 թվականի ընթացքում նա նաև 22,847,308 դրամ եկամուտ է հայտարարագրել․

  • Եկամտային հարկի վերադարձ – 2,830,814 դրամ,
  • Ստացված փոխառություններ – 1,500,000 դրամ,
  • Տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը – 549,339 դրամ,
  • Այլ եկամուտներ – 80,915 դրամ,
  • Աշխատավարձ ԱԺ-ից – 17,886,240 դրամ։

Ռուբինյանը նաև հիփոթեքով բնակարան է ձեռք բերել, որի վարկի մայր գումարի մնացորդի չափը կազմում է 31,932,332 դրամ։ Վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 5,236,971 դրամ։

Հիշեցնենք՝ հունիսի 25-ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստում փակ, գաղտնի քվեարկության արդյունքում Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել։ ԱԺ նախագահի աթոռի համար պայքարում էին երեք թեկնածուներ՝ գործող խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը շնորհավորեց Ռուբինյանին՝ հայտնելով, որ չի վերցնելու պատգամավորական մանդատը։ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում Ռուբինյանը չի շարունակի լինել Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը։

Եվգենյա Համբարձումյան