Այս իշխանությունը մինչև 2031 թվականը կգնա, եթե իշխանափոխության նպատակով փողոցային պայքար չլինի՝ ԱԺ-ի համադրմամբ․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.07.2026 | 19:47
Հայկական ծիրանը հասանելի է Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում
24.07.2026 | 19:31
Դավիթ Ղազինյանը ազատ արձակվեց
24.07.2026 | 19:13
Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
24.07.2026 | 19:00
Այս իշխանությունը մինչև 2031 թվականը կգնա, եթե իշխանափոխության նպատակով փողոցային պայքար չլինի՝ ԱԺ-ի համադրմամբ․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 18:48
Իրանը հակադարձում է NYT-ի հրապարակմանը, որ մերժել է Իրաքի միջոցով ուղարկված ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը
24.07.2026 | 18:35
ՊՆ սանիտարական ավտոմեքենան վթարի է ենթարկվել. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
24.07.2026 | 18:30
Ի՞նչ է փոխվել Ռուբեն Ռուբինյանի հայտարարագրերում 7 տարվա ընթացքում․ 2018-ից՝ 2025
24.07.2026 | 18:21
Անտառային հրդեհների հետևանքով Իսպանիայում արտակարգ դրություն է հայտարարվել․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 40,000 մարդ տարհանվել է
24.07.2026 | 18:10
Հայտնի են ամենաշատ պարգևավճար ստացած թենիսիստներն այս մրցաշրջանում
24.07.2026 | 18:00
Ակնկալում ենք, որ Հայաստանի հետ ավելի մեծ առևտուր կլինի. Եվրահանձնաժողովի խոսնակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 17:52
Կառավարությունը սահմանել է «լքված» և անմխիթար շենքերը շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը
24.07.2026 | 17:41
ՌԴ հրթիռային հարված է հասցրել Կիևին, մասնավոր զորավարժարանին․ 10 զոհ, շուրջ 100 վիրավոր կա
24.07.2026 | 17:32
Դատարանը պետության օգտին բռնագանձել է ավելի քան 1,15 միլիարդ դրամ՝ հարկերից խուսափելու գործով
24.07.2026 | 17:23
Անվանի ֆուտբոլիստը գլխավորեց Բելգիայի հավաքականը
24.07.2026 | 17:14
Հայկական կաթնամթերք արտադրող չորս ընկերությունում հիվանդ կենդանիների կաթի կամ ներմուծված հումքի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Բոլորը

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Factor TV-ի եթերում  անդրադարձել է ընդդիմության 5-ամյա պայքարին և քաղաքական ձախողումներին, ընտրական գործընթացների առանձնահատկություններին և իշխանության գործելաոճին։ Անդրադառնալով վերջին 5 տարիների ընդդիմադիր պայքարին և Հանրապետական կուսակցության՝ ԱԺ ընտրություններին չմասնակցելու որոշմանը՝ Աբրահամյանը նշել է, որ ի սկզբանե կանխատեսել էին նման ելքը։

«Մենք տվել էինք նաև իրադրային գնահատականներ, ինչը ի սկզբանե հստակ էր դարձնում, որ Հայաստանում ընտրական պրոցեսներով իրավիճակ չէր փոխվելու, ըստ այդմ էլ՝ իշխանություն չէր փոխվելու։ Իշխանությունն այնպիսի իրավիճակ է ստեղծում, որի պայմաններում ընդդիմադիր ուժերի համար հաջողություն գրանցելու հնարավորություն պարզապես չկար։ Վարչական ռեսուրսի մեծածավալ կիրառումը, մեծաթիվ մարդկանց, ընդդիմադիր գործիչների կալանավորումները, բազմաթիվ սահմանափակումները, պետական բյուջեի հաշվին իշխանության քարոզչության իրականացումը և այլն, սա հետագայում, իհարկե, ցավոք ցույց տվեցին, որ մենք այն, ինչի մասին խոսում էինք, դա իսկապես այդպես տեղի ունեցավ»,- ասել է նա։

Աբրահամյանի խոսքով՝ այս իրավիճակում իշխանափոխության հասնելու համար միայն ընտրական գործընթացները բավարար չեն։

«Երբ որ իշխանությունը քո հետ խոսում է ոչ քաղաքական լեզվով, երբ որ իշխանությունը ցույց է տալիս, որ ցանկացած պահի կարող է խախտել օրենքը, Սահմանադրությունը, անցնել այն ամեն ինչի վրայով, որը ընտրական մշակույթի մաս է դառնում, բնական է՝ դու այս պայմաններում պետք է գիտակցես, որ միայն ընտրական պրոցեսներով երկրում իշխանափոխություն իրականացնելու հնարավորություն չկա։ Գլխավոր խնդիրն այն է, թե դու փողոցն ու խորհրդարանը ինչպես ես իրար համադրում»,- նշել է նա։

Խոսելով հնարավոր քաղաքական տրիգերների մասին, որոնք կարող են հանգեցնել իշխանափոխության, Աբրահամյանն արձանագրել է, որ անգամ Արցախի կորուստը նման զարգացման չի հանգեցրել․ ․«Տեսե՛ք, մի բան է տեղի ունեցել, որը ուղղակի սարսափելի է։ Երբ որ խոսք էր գնում նրա մասին, որ իշխանությունը հանձնում է Արցախը և այլն, շատերը այդ ընթացքում մի մասը չէր ընդունում, մի մասը չէր ուզում հավատար, մի մասը այլ ձևով էր մեկնաբանում։ Երբ որ եկավ 23 թվականը, տեղի ունեցավ արցախցիների բռնի տեղահանությունը, արցախցիների դեմ հարձակումը, մարդիկ սկսեցին մեղավորներ փնտրել՝ մեկը այստեղից, մեկը այն ճակատից։ Հիմա բայց եկանք մի հատված, որտեղ իշխանությունը նաև շատ բաց ասում է, որ մենք Արցախը, օրինակ, հանձնեցինք, որովհետև դրանով ամրապնդում ենք Հայաստանի անկախությունը։ Այսինքն, իշխանությունը ոչ միայն հանձնել է, այլև չի էլ խուսափում հստակ ասելուց, որ այո՛, մենք նպատակաուղղված հանձնել ենք Արցախը»։

Աբրահամյանը համոզված է, որ նման իրողությունը պետք է դառնար փոփոխությունների շարժիչ ուժ․ «Միանշանակ դա տրիգեր էր։ Ես ցավով եմ սա ասում, մի քիչ էլ իմ համար այդքան էլ հեշտ չի դա ասել՝ որպես տրիգեր ներկայացնել, որովհետև այդ թեման իմ համար շատ ավելին է, քան քաղաքական առումով մենք կարող ենք դա տրիգեր համարել»։

Տիգրան Աբրահամյանը կտրականապես մերժում է Գագիկ Ծառուկյանի շուրջ ներկայիս իրադարձությունների և 2015 թվականին ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև առկա դիմակայության միջև անցկացվող զուգահեռները։

«Նախ, ես համեմատելի չեմ համարում այն պրոցեսները, որոնք Հայաստանում եղել են 11 թվականից սկսած, երբ Բարգավաճ Հայաստանը ըստ էության սկսել էր հակադրվել Հանրապետականին։ Այն, ինչ որ այսօր տեղի է ունենում Ծառուկյանի հետ, այդ ժամանակ տեղի չի ունեցել։ Այն ժամանակ քաղաքական, քարոզչական մակարդակում է եղել։ Հիմա կոնկրետ գնում է սեփականության վերաբաշխում, մարդու սեփականությունը խլում են, մարդու անունով գրանցված բոլոր ընկերությունները փակում, կապարակնքում են։ Մարդկանց… նույնիսկ փաստաբաններին որպես վկա գործում ներգրավում են։ Այսինքն, ես կարող եմ թվարկել այնքան բան, որը հիմա է տեղի ունենում և 10-11 տարի առաջ չէր կարող տեղի ունենալ։ Եվ դրա համար էլ ևս մեկ անգամ պնդում եմ՝ դրանք մեկ հարթության մեջ մի՛ քննարկեք, որովհետև դրանք իրար հետ որևէ համեմատության եզրեր չունեն»,- ասել է Տիգրան Աբրահամյանը։

Նրա կարծիքով՝ ընդդիմադիր դաշտի համար այժմ առաջնայինը համախմբման խնդիրն է։

«Ակնհայտ է, որ ոչ 21-ի դեպքում, ոչ 26-ի դեպքում, մեկ ուժի միջոցով, նույնիսկ եթե մի կողմ դնենք այդ ամբողջ վարչական ռեսուրսները, ապօրինությունները, մեկ ուժով հնարավորություն չկա պարզապես հաջողության հասնելու։ Պետք է նստել մի սեղանի շուրջ, հասկանալ… իշխանափոխության շուրջ»,- եզրափակել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան