Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Փհենյանը պատրաստվում է Ռուսաստանին ավելի շատ բալիստիկ հրթիռների արձակման համակարգեր փոխանցել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախպագահ Վլադիմիր Զելենքկին՝ շարունակելով պնդել, որ զարգացումները սպառնալիք են ներկայացնում Ուկրաինայից դուրս։

«Ռուսաստանը ցանկանում է Հյուսիսային Կորեայից ստանալ ևս 30,000 զինվորականի։ Հունիսից ի վեր Ռուսաստանի Վորոնեժի մարզում նախապատրաստական ​​​​աշխատանքներ են տարվում նրանց ընդունելու համար։ Հյուսիսային Կորեան նաև պատրաստվում է Ռուսաստանին փոխանցել բալիստիկ հրթիռների լրացուցիչ արձակման համակարգեր։ Ռուսաստանն օգնում է Հյուսիսային Կորեային սովորել՝ ինչպես պատերազմել, կատարելագործել իր զենքերը և ձեռք բերել իրական մարտական ​​փորձ դրանք օգտագործելու հարցում։ Այս ամենը սպառնալիք է Ասիայում բնակվող բոլոր նրանց համար, ովքեր գտնվում են Հյուսիսային Կորեայի հրթիռների հասանելիության սահմաններում»,- ժողովրդիդն ուղղված իր երեկոյան հեռուստատեսային ուղերձում ասել է Զելենսկին։

Նա նաև ներկայացրել է աշնանը լրացուցիչ զորքեր մոբիլիզացնելու՝ Ռուսաստանի ծրագրերի վերաբերյալ հետախուզական զեկույցները, որը նա վերագրել է  Մոսկվայի ծանր կորուստներին։

«[Վլադիմիր Պուտինի] զոհերի թվերը խոսում են իրենց մասին։ Այս տարի յոթ ամսից էլ պակաս ժամանակահատվածում 221,000 մարդ միացել է Ռուսաստանի զինված ուժերին։ Նույն ժամանակահատվածում ռուսական կորուստները կազմել են գրեթե 225,500, որոնցից 131,000-ը՝ սպանված և գրեթե 93,000-ը՝ վիրավոր։ Պուտինը պատրաստվում է պարզապես ավելի շատ ռուսների ուղարկել պատերազմ։ Նա դա քողարկում է տարբեր բառերով և ազդանշաններով, բայց դա այն է, ինչ նա պատրաստվում է անել»,- ասել է Զելենսկին՝ շարունակելով կոչ անել Ուկրաինայի միջազգային գործընկերներին բավարար ճնշում գործադրել Կրեմլի վրա, որպեսզի խաղաղությունը դառնա շարունակական պատերազմի նախընտրելի տարբերակ։

Կրեմլը չի մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունը Ռուսաստանի կողմից Հյուսիսային Կորեայի զինվորներին պատերազմում ներգրավելու մասին։

«Անհրաժեշտ չեմ համարում մեկնաբանել։ Զելենսկիի գործը չէ խոսել մեր ծրագրերի մասին»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի