ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին

Լուրեր

21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:15
Հայաստանը բողոքարկել է ՌԴ-ի սահմանափակումները․ ԵՏՀ-ն պետք է քննարկի Երևանի դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:08
Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ են արել՝ ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութերի հիման վրա
21.10.2026 | 20:00
Վտանգավոր է, երբ վարչապետն իրեն տեսնում է ժողովրդի կամքն իրականացնող, անկախ իրավապահ կառույցները չեն աշխատում․ Արփինե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 19:51
«Քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին». «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
Բոլորը

Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը հուլիսի 27-ի առավոտյան հայտնել է, որ Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարձակում է սկսել տարածաշրջանի վրա։ Նա ասել է, որ ՀՕՊ ուժերը հետ են մղում «վերջին ժամանակների ամենազանգվածային հարձակումը», գրում է Meduza-ն։

Նրա  խոսքով՝ հարվածի տակ է հայտնվել նաև Իժևսկը, այնտեղ օդային հարձակման տագնապ է հնչել։ Իշխանությունների  նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան։ Բրեչալովը չի հայտնել շարունակվող հարձակման այլ հետևանքների մասին։

Wildberries-ի տեսակավորման կենտրոնի և Սարապուլում գտնվող լոգիստիկ օբյեկտի աշխատակիցները տարհանվել են «անվտանգության պահանջներին համապատասխան», հաղորդել է ընկերության մամուլի ծառայությունը: Այս օբյեկտների վրա հարձակման մասին որևէ տեղեկություն չի հաղորդվել։

Astra-ն, որը վերլուծել է ականատեսների լուսանկարներն ու տեսանյութերը, ենթադրում է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Պրիորիտետ նավթավերամշակման գործարանի՝ Ռոսռեզերվի նավթաբազայի  վրա: Հարձակման հետևանքները պարզ չեն: Պաշտոնական հաղորդագրություն չի եղել:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական ուժերը հեռահար հարվածներ են հասցրել Ուդմուրտիայի և Յարոսլավլի մարզի նավթային օբյեկտներին:

«Հեռահար  պատժամիջոցների ծրագիրն իրականացվում է, մենք նվազեցնում ենք պատերազմը ֆինանսավորելու Ռուսաստանի կարողությունը»,- մեկնաբանել է նա հարձակումները։

Յարոսլավլի մարզում,  ըստ տարածաշրջանի ղեկավար  Միխայիլ Եվրաևի, ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ մարդ վիրավորվել է, վնասվել են տներ և մեքենաներ։

«Այս գիշեր մեր հեռահար պատժամիջոցները  գործել են Ռոստովի մարզում։ Վնասվել է ռազմաճակատի գծից մոտավորապես 250 կիլոմետր հեռավորության վրա գտնվող արտահանման տերմինալը։ Հարվածներ են հասցվել նաև Յարոսլավլի մարզի և Ուդմուրտիայի Հանրապետության նավթային օբյեկտներին, որոնք գտնվում են Ուկրաինայի սահմանից 1300 կիլոմետր հեռավորության վրա»,- գրել է Զելենսկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի