Moody’s վարկանիշային գործակալությունը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը «կայունից» վերանայել է «դրականի»՝ պահպանելով երկարաժամկետ սուվերեն վարկանիշը Ba3 մակարդակում։ ՀՀ կենտրոնական բանկի փոխանցմամբ, որոշումը հիմնավորվում է աշխարհաքաղաքական ռիսկերի նվազմամբ, տնտեսական աճի բարելավված սպասումներով և տնտեսության կառուցվածքային ներուժի ամրապնդմամբ։ «Moody’s վարկանիշային գործակալությունը 2026 թվականի հուլիսի 28-ին հրապարակել է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի վերաբերյալ իր որոշումը, որով ՀՀ սուվերեն …

