Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Մենք հաջողությամբ որոշակի ծավալով գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրն իրականացնում ենք»,- ՔՊ վարչության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով իրանական կողմի հետ ձեռք բերված նոր պայմանավորվածություններին։ Ըստ նախարարի՝ երկու երկրներն էլ ունեն փոխադարձ կարիքներ․ Իրանը՝ էլեկտրաէներգիայի, Հայաստանը՝ գազի։

Խուդաթյանը նշեց, որ ներկայում «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը հաջողությամբ իրականացվում է, սակայն կա այն ընդլայնելու մեծ պոտենցիալ։

«Գազատարի թողունակությունը թույլ է տալիս ավելացնել ծավալները, իսկ 400 կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գծի կառուցումից հետո հնարավոր կլինի էապես մեծացնել նաև էլեկտրաէներգիայի մատակարարումը»,- պարզաբանեց նա՝ նշելով, որ հստակ ժամկետների և մանրամասների հստակեցման նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել հատուկ աշխատանքային խումբ։

Հարցին՝ արդյո՞ք սա ռուսական գազին այլընտրանք գտնելու փորձ է՝ պայմանավորված հնարավոր թանկացումներով, նախարարը պատասխանեց, որ որևէ մտահոգություն չկա, և սա սովորական աշխատանքային պրոցես է։ Նրա խոսքով՝ այս գործարքը տարիներ շարունակ գործել է, և այժմ պարզապես քննարկվում է դրա շրջանակների ընդլայնումը։

Անդրադառնալով ներքաղաքական հարցերին, մասնավորապես Հայկ Կոնջորյանի շուրջ ծավալված խոսակցություններին և նրա թեկնածության հնարավոր վերանայմանը, Դավիթ Խուդաթյանը նշեց, որ կուսակցությունում նման հարց չի քննարկվել և ինքը լրացուցիչ մեկնաբանություններ չունի։

«Պարոն Կոնջորյանն այս թեմայով մեկնաբանություն տարածել է, դրան ավելացնելու բան չունեմ, այլ հարց չի քննարկվել»։

Մանրամասները՝ տեսանյութում։