Հուլիսի 28-ին Ներքին Գետաշենի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել «Գտնված երազ» ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության ակումբի պաշտոնական բացման արարողությունը։ Ինչպես տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, Ակումբը գործում է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում՝ Ներքին Գետաշենի տեղական կոմիտեի աջակցությամբ։ Այն նախատեսված է Մարտունի համայնքի 60 և բարձր տարիքի բնակիչների համար։ Կենտրոնի նպատակն …

