Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել

Լուրեր

06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել ինստագրամյան ռուս բլոգեր Նադեժդա Պիրոժկովայի նկատմամբ, որը սոցիալական ցանցերում կոշտ քննադատության էր ենթարկել Վարդավառի տոնը և հայկական ավանդույթը։

Համացանցում տարածված տեսանյութում «pirzhokova_pro.online» էջի օգտատերը դժգոհություն է հայտնել Վարդավառի օրը ջրոցիի ավանդույթից։ Նա նշել է, թե այդ օրը ամենից շատ ցանկանում է հեռանալ քաղաքից՝ տեղի ունեցողը որակելով որպես «հայերի շինծու մշակույթի և առավելագույն անտակտության բախում»։ Ըստ օգտատիրոջ՝ հայերը չեն հասկանում անձնական սահմանները, իսկ միմյանց և անցորդներին ջրելը ոչ թե մշակույթ է, այլ «անհարգալից վերաբերմունք» և «ագրեսիայի ուղղակի դրսևորում»։

«Եթե ես գտնվում եմ ձեր երկրում, պարտավոր չեմ հետևել ինչ-որ ավանդույթների», – հայտարարում է նա տեսանյութում։

Այսպիսով, ՔԿ-ից Factor.am-ին հայտնել են, որ հայտարարությունների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանության ծառայողները հայտնաբերել են էջի օգտատիրոջը և ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին։

Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։ Որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Այս պահին նախաքննությունը շարունակվում է։

Եվգենյա Համբարձումյան