Քննչական կոմիտեն ավարտել է անչափահասին թրաֆիքինգի՝ հարկադիր աշխատանքի ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Ըստ մեղադրանքի՝ երկու անձ, օգտագործելով երեխայի ընտանիքի պարտքը և նրա հոգեկան վիճակը, շուրջ մեկ ամիս շահագործել են նրան, ինչի հետևանքով վերջինս կրել է հոգեբանական ծանր տառապանք։ «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված …

