ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին

Լուրեր

21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:15
Հայաստանը բողոքարկել է ՌԴ-ի սահմանափակումները․ ԵՏՀ-ն պետք է քննարկի Երևանի դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:08
Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ են արել՝ ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութերի հիման վրա
21.10.2026 | 20:00
Վտանգավոր է, երբ վարչապետն իրեն տեսնում է ժողովրդի կամքն իրականացնող, անկախ իրավապահ կառույցները չեն աշխատում․ Արփինե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 19:51
«Քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին». «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
Բոլորը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Իրանից մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել՝ փորձելով «անսպասելի հարձակում» իրականացնել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զորքերի վրա: Այս մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

ԱՄՆ զինված ուժերը հայտնել են բոլոր հրթիռները հաջողությամբ որսալու մասին:

«Տարածաշրջանում գտնվող ամերիկյան ուժերը շարունակում են զգոն լինել և բարձր պատրաստվածության վիճակում»,- հայտարարել է CENTCOM-ը։

Ավելի վաղ Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանը հրթիռներ է արձակել Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ։ Նա նշել էր, որ սա Թեհրանի առաջին հրթիռային հարձակումն է տարածաշրջանում ամերիկյան բազայի վրա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանին հարվածները դադարեցնելու որոշումից հետո։

Միաժամանակ, ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրաքում Իրանի կողմից աջակցվող զինյալների դեմ, որոնք վերջին օրերին իրականացրել են երկու տասնյակից ավելի անօդաչու թռչող սարքերի հարձակումներ, հայտնել են ԱՄՆ զինված ուժերը։

Հարվածները թիրախավորել են «Իրանի հետ կապված ահաբեկիչներին, որոնց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրահանգել է հարձակվել ԱՄՆ ուժերի և Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա», ասվում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարության մեջ։

Այն նաև զգուշացրել է, որ «ԻՀՊԿ-ն և նրա ահաբեկչական ներկայացուցիչները պետք է դադարեցնեն այս հարձակումները՝ ԱՄՆ հետագա ռազմական պատասխանից խուսափելու համար»։

Սաուդյան Արաբիան հաստատել է իր մասնակցությունը հարվածներին, իսկ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարվածել է «իրաքյան տարածքում գտնվող այն զինյալներին  պատկանող թիրախներին, որոնք կապված են թագավորության նավթային օբյեկտների վրա հարձակումների հետ»։

Իրաքի նախկին կիսառազմական դաշինքի առնվազն 10 անդամ է սպանվել ԱՄՆ-Սաուդյան Արաբիա ավիահարվածների հետևանքով երկրում գտնվող նրանց բազաների վրա, հայտնել են դաշինքի երկու աղբյուրներ AFP-ին։

Հարվածները հասցվել  են «Հաշդ ալ-Շաաբի»  դիրքերին «մի քանի նահանգներում, որոնցից ամենամահացու հարձակումը տեղի է ունեցել Նինվե նահանգում, որտեղ սպանվել է առնվազն 10 անդամ»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ զոհերի թիվը, հավանաբար, կաճի։ Նա հավելել է, որ վիրավորների մասին հաղորդվել է նաև այլ նահանգներում։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, իր հերթին, հայտարարել է, որ հարվածել և կանգնեցրել է Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ։ Կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ «երեք խախտում կատարած նավթային լցանավերը, որոնք անտեսել են  նախազգուշացումները և շարունակել են նավարկել ոչ  անվտանգ և անօրինական ճանապարհով, հարվածվել և կանգ են առել», հաղորդում է Tasnim գործակալությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի