«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 19-25-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ -Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 19-20-ը և 25-ին, -Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 22-ին, -Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ Գյումրի քաղաքում՝ հուլիսի 21-ին։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 21-22-ը։

