Դատախազական ներգործության արդյունքում դադարեցվել է Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգում գտնվող ևս մեկ՝ 240 քմ հողամասի անհատույց օգտագործման իրավունքը, և այն վերադարձվել է համայնքի տիրապետմանը։ Ընդհանուր առմամբ համայնքը խզել է այգու տարածքում գտնվող 20 հողատարածքների պայմանագրեր՝ 12 935.3 քմ ընդհանուր մակերեսով, որոնցից 13-ի վերադարձն արդեն ստացել է կադաստրային գրանցում։ «Լոռու մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի …

