Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը հրավիրված ասուլիսի ժամանակ ահազանգեց դատաիրավական համակարգի անկախության կորստի և քաղաքական հետապնդումների մասին՝ ընդգծելով, որ ապօրինի որոշումների տակ ստորագրած անձինք, վաղ թե ուշ, պատասխանատվություն են կրելու։

Պատգամավորի խոսքով՝ ներկայումս ընթացող քննարկումները վերաբերում են դատական համակարգի անկախության իսպառ կորստին։ Չնայած միջազգային իրավունքը և եվրոպական ստանդարտները երբեմն ենթարկվում են քաղաքական կոնյունկտուրային, Հայաստանը, լինելով միջազգային իրավական ընտանիքի մաս, պետք է օգտագործի բոլոր հնարավոր իրավական խողովակները։ Լիլիթ Գալստյանն ընդգծեց, որ երկրում բառացիորեն ոտնահարվում են քաղաքացիների գույքային, սահմանադրական, կոնվենցիոն և քաղաքական իրավունքները։ Որպես օրինակ՝ նա նշեց 60,000 ընտրողների ձայների «գողությունը», որի վերաբերյալ առաջիկայում սպասվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի զեկույցը։

Բանախոսի պնդմամբ՝ երկրում խախտվում են քաղաքական ամենակարևոր իրավունքները, այդ թվում՝ ընտրության իրավունքն ու անմեղության կանխավարկածը։ Նա անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի, ինչպես նաև Սամվել Կարապետյանի և Անդրանիկ Թևանյանի դեմ իրականացվող գործընթացներին։ Մասնավորապես, Անդրանիկ Թևանյանի գործով դատարանում ներկայացված եզրակացությունը, ըստ նրա, որևէ աղերս չունի նախնական փաստաթղթի հետ, ինչը վկայում է անձի ազատության սահմանափակման ու իրավունքների ոտնահարման մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան