Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի տարբեր կետերից վերցված ջրի նմուշներում կրկնակի հետազոտությամբ սնդիկի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը։ Մինչև ջրի որակի վերականգնումը ՀՀ առողջապահության նախարարությունը բնակիչներին հորդորում է այն չօգտագործել խմելու և կենցաղային նպատակներով։ ՀՀ ԱՆ-ի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ առողջական ախտանշաններ առայժմ չեն արձանագրվել, իսկ պատկան մարմինները փորձում են պարզել աղտոտման պատճառը և …

