Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները

Լուրեր

04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
Բոլորը

Օմանը հայտնել է, որ ստիպված է եղել հետաձգել այսօր նախատեսված հանդիպումը Իրանի և տարածաշրջանի այլ երկրների հետ՝ Հորմուզի նեղուցի հարցը քննարկելու նպատակով, գրում է France 24-ը։

Իրանը հայտարարել էր, որ տարածաշրջանի երկրների արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Օմանում՝ քննարկելու Իրանի և նեղուցի մյուս ափին գտնվող Օմանի ջանքերը՝ նեղուցով նավարկությունը կարգավորելու համար։ Սակայն Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալբուսաիդին կիրակի ուշ երեկոյան X-ում հայտնել է, որ հանդիպումը հետաձգվել է՝ «կոնսենսուսի հասնելու շահերից ելնելով»։

Իրանի և Օմանի միջև բանակցությունները հետաձգվել են «տարածաշրջանի որոշ երկրների խնդրանքով»։ Այս մասին X-ում իրանական IRNA-ի հաղորդմամբ, նշել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնյա Մոհամմադ Ալի Բաքը։

Պարսից ծոցի երկրներից մեկի պաշտոնյան անանունության պայմանով AP-ին հայտնել է, որ Սաուդյան Արաբիան փոփոխություններ է առաջարկել Իրանի և Օմանի միջև համաձայնագրում՝ մտահոգություն հայտնելով, որ ձևավորվող գործարքը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ Հորմուզի նեղուցի համար և բացասաբար անդրադառնալ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի մյուս երկրների վրա։

Հանդիպման հետաձգումից առաջ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային բանակցությունները ներկայացրել էր որպես կարևոր նախաձեռնություն՝ նշելով, որ դրանք «կծառայեն որպես տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման կարևորագույն հիմնասյուն»։

Նախատեսված երկխոսությունը տեղի էր ունենալու Իրանի և Միացյալ Նահանգների միջև Հորմուզի նեղուցի շուրջ ընթացող բաց հակամարտության պայմաններում։ Նեղուցը նավագնացության համար կարևոր, թեև նեղ ջրային ուղի է, որով նախկինում անցնում էր աշխարհի նավթի մատակարարումների շուրջ մեկ հինգերորդը։

ԱՄՆ-ի հետ պատերազմի ընթացքում Իրանը շրջափակել է նեղուցը։ Միաժամանակ, Թեհրանը բանակցություններ է վարում Մուսկատի հետ նեղուցի մյուս ափին գտնվող Օմանի տարածքային ջրերի վերաբերյալ, այդ թվում՝ ջրային ուղու նկատմամբ վերահսկողության պաշտոնականացման և տարանցման վճարներ սահմանելու հնարավորության շուրջ։ Պատերազմից առաջ նեղուցը բաց էր բոլոր երկրների նավերի ազատ անցման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի