Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի 9-րդ գումարման երկրորդ նստաշրջանի մեկնարկին՝ օրակարգի նախագծի քննարկման ժամանակ, թեժ բանավեճ ծավալվեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի միջև։

Օրակարգի նախագիծը ներկայացնելուց հետո հարցուպատասխանի համար գրանցված Էդգար Ղազարյանը հետաքրքրվեց, թե ինչու շրջանառության մեջ դրված չորս օրենսդրական նախագծերն ու ԿԸՀ հաղորդումը չեն քննարկվել մշտական հանձնաժողովներում և չեն ընդգրկվել նստաշրջանի օրակարգում։

Ապա պատգամավորը հարց ուղղեց հենց Ռուբեն Ռուբինյանին․ «Ազգային ժողովի օրակարգից երևում է, որ ներառված չէ ԱԺ նախագահի ընտրության հարցը: Կարո՞ղ ենք ենթադրել, որ Դուք մտադիր չեք հրաժարական ներկայացնել այս քառօրյայի ընթացքում, որպեսզի մենք հնարավորություն ունենանք Ազգային ժողովին արժանի նախագահ ընտրել»։

Արձագանքելով հարցադրմանը՝ Ռուբեն Ռուբինյանը նշեց․ «Վերջին մասով չգիտեմ՝ պետք է ժպտայի՞, պիտի հրճվեի՞, ծիծաղեի՞․ կարծում եմ՝ անհաջող հումոր էր, պարո՛ն Ղազարյան։ Եթե ուղիղ պատասխանեմ Ձեր հարցին՝ էն կանխավարկածով, որ հումոր չէր, և Ձեզ ձեռք է տալիս, որ մենք կարծենք, որ դա հումոր չէր որովհետև եթե հումոր էր, էլի կրկնում եմ՝ շատ տափակ հումոր էր, բայց եթե ուղիղ պատասխանեմ՝ ոչ, չեմ պատրաստվում հրաժարական տալ»։

Ռուբինյանը հավելեց, որ օրենսդրական նախագծերի մասով որևէ ընթացակարգային կամ կանոնակարգի խախտում տեղի չի ունեցել, և առաջարկեց մանրամասների համար դիմել համապատասխան հանձնաժողովներին։

Մանրամասները՝ տեսանյութում։


Անի Թամրազյան