ՌԴ Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը, որն օգոստոսի լույս 26-ի գիշերը հարձակման էր ենթարկվել ուկրաինական անօդաչու սարքերի կողմից, ամբողջությամբ հրդեհվել է։ Այս մասին հայտնել է նահանգապետ Եվգենի Պերվիշովը, գրում է Meduza-ն։ Նրա տվյալներով՝ վիրավորվել է երկու մարդ՝ 19-ամյա տղամարդ, որը ստացել է ուղեղի ցնցում, և 49-ամյա կին՝ մատի կոտրվածքով։ Նահանգապետը հայտնել է, …

