Ազգային ժողովի նիստի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը, հիմնվելով Արցախի Անվտանգության խորհրդում իր աշխատանքային փորձի վրա, հայտարարել է, որ տեղյակ է հայերի հավաքագրման դեպքերի մասին։ «Ես՝ աշխատելով Արցախում, շատ լավ գիտեմ, որ Թուրքիա գնացած մեր հայ երիտասարդները բազում անգամ հավաքագրվել են, բայց չգիտես ինչի՝ պարոն Ռուբինյանը դա հերքեց»,- նշեց նա։ Երբ Ռուբինյանը տեղից …

