Ես 21 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
Բոլորը

Լևոն Քոչարյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինչու է ինքը միլիոնատեր, Factor TV-ի հարցին ի պատասխան նշեց, որ ունեցվածքի ծագման վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանը կտրվի դատարանում։

«Կա գործ, որի շրջանակներում ամեն ինչ կոպեկ առ կոպեկ երևալու է և ցույց է տրվելու»,– ասաց Քոչարյանը՝ ընդգծելով, որ վաղ հասակից իր եղբայրը՝ Սեդրակ Քոչարյանը, իսկ հետագայում նաև ինքը զբաղվել են բիզնես գործունեությամբ։

Քոչարյանը հերքեց, որ իր հարստությունը ձևավորվել է օրենքից դուրս ճանապարհով։ Նա նաև նշեց, որ չի կարող հստակ ասել՝ որ տարիքից է դարձել միլիոնատեր, քանի որ չի հասկանում, թե ինչ մեթոդաբանությամբ են իշխանության ներկայացուցիչները հաշվարկում իր ունեցվածքը։

«Ես միլիոնատեր չեմ եղել 21 տարեկանում, շատ հեռու եմ եղել միլիոնատեր լինելուց»,– ասաց նա։

Քոչարյանի խոսքով՝ իր ունեցվածքի գնահատման հարցում պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ որևէ ընկերությունում ունեցած մասնակցության արժեքը ժամանակի ընթացքում կարող է էապես աճել։

«Դու պայմանական ունես ինչ-որ գույք կամ ինչ-որ ընկերության մեջ մասնաբաժին և ժամանակի հետ կարող է արժեքը բարձրանալ։ Դու չես նստում ամեն օր հաշվում՝ քո մասնակցությունը ընկերությունում էդ պահի դրությամբ ինչ արժեք է իրենից ներկայացնում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նա ընդգծեց, որ իր ունեցած գույքը հայտարարագրված է, և գաղտնի ոչինչ չկա:

Քոչարյանը նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքը ութ տարի վարչապետ լինելով՝ միլիոնատեր չէ, մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը 10 տարի նախագահելով` միլիարդատեր է: Նա ասաց, որ չի կարող հաստատել, թե իրականում Փաշինյանն ինչ ունեցվածք ունի` ընդգծելով, որ դա միայն հետագայում պարզ կդառնա:

Անդրադառնալով Կասկադում հողի ձեռքբերման և դրանից ստացված 1.7 միլիարդ դրամի օգուտի մասին մեր հարցին՝ Քոչարյանը հրաժարվեց մեկնաբանել` պատճառաբանելով նախաքննական գաղտնիքը։

«Ընդհանուր գործը ու մոտիվացիան, այս գործի ընթացքը ամբողջությամբ քաղաքական է»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե նախաքննական գաղտնիքը չլիներ, այդ հարցերի վերաբերյալ շատ բան հնարավոր կլիներ բացատրել։

Մանրամասները` տեսանյութում:
Արփի Հակոբյան