Շիրակի մարզի դատախազության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Աշոցքի նախկին համայնքապետի որոշմամբ 2009 թվականին օրենքի պահանջների խախտմամբ վարձակալության է տրամադրվել ընդհանուր 2.21 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք։ Դատախազության միջնորդության արդյունքում դադարեցվել է ֆիզիկական անձանց վարձակալության իրավունքը, և հողատարածքները վերադարձվել են Աշոցք համայնքին։ «Շիրակի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզել է, որ …

