Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում Տոլյատիի «Ակրոնը» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով հաղթել է Գրոզնիի «Ախմատին»։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը դաշտի տերերի կազմում փոխարինման է դուրս եկել 70-րդ րոպեին, իսկ 87-րդ րոպեին ձևակերպել է հանդիպման վերջնական հաշիվը։ Դա հայ ֆուտբոլիստի առաջին գոլն էր ռուսական ակումբում (տեսանյութ)։
«Ակրոնը» 8 միավորով 12-րդ տեղում է։
Դավիթ Եղիազարյան

