Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջորդ շաբաթ Նյու Յորքում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում։ Այս մասին հայտարարել է Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպման մանրամասները դեռևս հստակ չեն։

Վերջին անգամ երկու երկրների ղեկավարները հանդիպել են Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում՝ այս տարվա հուլիսին։ Գագաթնաժողովը նաև հնարավորություն էր՝ ցուցադրելու երկու երկրների միջև բարելավվող կապերը Թրամփի օրոք, որը հաճախ է գովաբանում Էրդողանի քաղաքական հմտությունները։ Թրամփը նաև ազդարարել էր Թուրքիայի դեմ պատժամիջոցների վերացման մասին։

Երկու երկրների հարաբերությունները Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում ունեցել են և՛ վերելքներ, և՛ անկումներ։ Սակայն նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում դրանք բարելավվել են, 2025 թվականի հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը Էրդողանի հետ լավ հարաբերություններ է հաստատել։

Հաջորդ շաբաթ Նյու Յորքում աշխարհի առաջնորդները կհավաքվեն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի ընդհանուր բանավեճին։ Այս հավաքը վերջինը կլինի, որի բացմանը ելույթով հանդես կգա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ նախքան նրա պաշտոնավարման ժամկետի ավարտը։

Գլխավոր վեհաժողովի բարձր մակարդակի շաբաթը կանցկացվի սեպտեմբերի 22-ից 28-ը՝ սեպտեմբերի 8-ին նստաշրջանի պաշտոնական բացումից հետո։ ԳՎ 81-րդ նստաշրջանը նախագահում է Բանգլադեշի դիվանագետ Խալիլուր Ռահմանը։ Նստաշրջանն անցկացվում է «Վստահության վերականգնում, վերափոխումների կառավարում․ ՄԱԿ, որն արդյունք է ապահովում բոլորի համար» խորագրի ներքո։

Ակնկալվում է, որ առաջնորդները կանդրադառնան նաև Կիպրոսի խնդրին, Սուդանում շարունակվող հակամարտությանն ու  հումանիտար ճգնաժամին, Մյանմարում ստեղծված քաղաքական և հումանիտար ճգնաժամին, ինչպես նաև Հայիթիում անվտանգության ճգնաժամին։ Այս հարցերը կքննարկվեն Գազայում, Իրանում և Ուկրաինայում ընթացող պատերազմներին զուգահեռ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի