Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից

Լուրեր

04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է ամբողջ Եվրամիության տարածքում ընդունել երեխաների առցանց պաշտպանության մասին օրենքը՝ EU Kids Act-ը, որը, ի թիվս այլ դրույթների, կարգելի մինչև 13 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր, գրում է Meduza-ն։

Kids Act-ի հիմնական դրույթները․

  • 13 տարեկանից փոքր երեխաները չեն կարողանա օգտվել սոցիալական ցանցերից, սակայն նրանց հասանելի կլինեն հատուկ իրենց համար մշակված ծառայություններ՝ ծնողների կամ խնամակալների կողմից կառավարվող հաշիվների միջոցով։
  • 13-15 տարեկան դեռահասների համար առաջարկվում է սոցիալական ցանցերում սահմանել ծնողական վերահսկողություն․ երեխաները կկարողանան օգտվել դրանցից հատուկ իրենց համար ստեղծված «մինի-օգտահաշիվների» միջոցով, որոնք կապված կլինեն ծնողների հաշիվներին։ Նման «մինի-օգտահաշիվների» համար հասանելի ծառայությունները պետք է ունենան ներկառուցված անվտանգության միջոցներ՝ անծանոթների հետ շփումների սահմանափակում և էկրանային ժամանակի սահմանափակում՝ օրական մինչև մեկ ժամ։
  • Սոցիալական ցանցերում սեփական էջերը դեռահասները կկարողանան  ստեղծել միայն 15 տարեկանից։

Օրենքը նաև մի շարք պահանջներ է սահմանում 18 տարեկանից փոքր օգտատերերին հասանելիություն տրամադրող բոլոր առցանց ծառայությունների համար։ Դրանց թվում են սոցիալական ցանցերը, տեսանյութերի հարթակները, առցանց խաղերը, արհեստական բանականությամբ աշխատող ուղեկիցները և չաթ-բոթերը։

Նման ծառայություններում, ի թիվս այլնի, արգելվելու է «կախվածություն առաջացնող գործառույթների» օգտագործումը։ Անչափահասների պրոֆիլները լռելյայն պետք է լինեն փակ, իսկ աշխարհագրական տեղադրության որոշման, տեսախցիկի և խոսափողի հասանելիությունը՝ անջատված։

Բացի այդ, երեխաներին հասանելի առցանց ծառայություններն ու հավելվածների խանութները պետք է ստուգեն օգտատիրոջ տարիքը՝ միաժամանակ պահպանելով նրա գաղտնիությունը։ Նախաձեռնության համաձայն՝ խոշոր առցանց հարթակների մատակարարները պետք է ապացուցեն, որ իրենց ծառայություններն անվտանգ են դեռևս մշակման փուլում։

Օրենքը ներկայացվել է Եվրոպական խորհրդարանի և ԵՄ խորհրդի քննարկմանը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ներկայացնելով օրենքը, նշել է, որ «կան բազմաթիվ ապացույցներ այն վնասի մասին, որը սոցիալական ցանցերը հասցնում են զարգացող ուղեղին և անձին»։ Նրա խոսքով՝ եվրոպացիների մինչև 92%-ը աջակցում է երեխաների և դեռահասների համացանցում պաշտպանության ուժեղացմանը։

Աշխարհում առաջին երկիրը, որտեղ երեխաների և դեռահասների կողմից սոցիալական ցանցերի օգտագործման սահմանափակում է սահմանվել, Ավստրալիան է։ Այնտեղ մինչև 16 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերից օգտվելու արգելքն ուժի մեջ է մտել 2025 թվականի վերջին։

Նման սահմանափակումներ փորձում էին ընդունել նաև Ֆրանսիայում, սակայն երկրի Սահմանադրական խորհուրդը արգելափակել է նախաձեռնությունը՝ համարելով, որ մինչև 15 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի օգտագործումն արգելող օրենքը խախտում է խոսքի ազատությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի