Կահույքի ոլորտում իրացման շրջանառությունն աճել է 26.7%-ով․ ՊԵԿ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

ՊԵԿ-ից հայտնում են, որ կահույքի արտադրության և առևտրի ոլորտում հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում 2026 թվականի առաջին կիսամյակում մի շարք հիմնական ցուցանիշներ աճել են։ Մասնավորապես, իրացման շրջանառությունն աճել է 26.7%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3.1% աճի համեմատ։

«Պետական եկամուտների կոմիտեն տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում գործող հարկ վճարողների մոտ իրականացնում է հարկային կարգապահության բարելավման ծրագրեր, որոնք ուղղված են ոչ միայն հարկային պարտավորությունների պատշաճ կատարման ապահովմանը, այլև հարկային ռիսկերի վաղ բացահայտմանը, կանխարգելմանը և հարկ վճարողների նկատմամբ ռիսկերի վրա հիմնված վարչարարության կիրառմանը։

Կահույքի արտադրության ոլորտում գործող հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքում, 2026 թվականի առաջին կիսամյակում հիմնական ցուցանիշների մասով արձանագրվել է դրական դինամիկա, ընդ որում, մի շարք ցուցանիշներով աճի տեմպերն արագացել են նախորդ ժամանակահատվածի համեմատ։

Այսպես, կահույքի առևտրով և արտադրությամբ զբաղվող հարկ վճարողների իրացման շրջանառությունը 2025 թվականի առաջին կիսամյակում՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել էր ընդամենը 3.1%-ով, մինչդեռ 2025–2026 թթ. նույն ժամանակահատվածում աճը հասել է 26.7%-ի։ Այսպիսով, իրացման շրջանառությունն աճել է շուրջ 23.6 տոկոսային կետով։ Հատկանշական է, որ 2026 թվականին արձանագրված 26.7% աճը գերազանցել է ինչպես ՀՀ-ում գործարքների ընդհանուր գումարի 19% աճը, այնպես էլ 2026 թ. առաջին կիսամյակի 7.9% տնտեսական աճի ցուցանիշը։

Դրական փոփոխություններ են արձանագրվել նաև փաստաթղթաշրջանառության մասով․ հաշվարկային փաստաթղթերի քանակի համեմատական աճը 2024–2025 թվականների առաջին կիսամյակներում 9.6%-ից 2025–2026 թվականների նույն ժամանակահատվածներում հասել է 12.3%-ի։ Միաժամանակ, ՀԴՄ կտրոնների քանակի աճի տեմպը հաշվետու ժամանակահատվածում շուրջ 7%-ից հասել է 12%-ի, ինչը կարող է վկայել մանրածախ գործարքների փաստաթղթավորման կարգապահության բարելավման մասին։

Դրական տեղաշարժ է նկատվել նաև զբաղվածության և աշխատավարձերի ցուցանիշներում։ Աշխատողների միջին թվաքանակի աճը 2024–2025 թվականների առաջին կիսամյակներում 5.9%-ից 2025–2026 թվականների նույն ժամանակահատվածներում հասել է 6.6%-ի, իսկ մեկ աշխատողի հաշվով միջին ամսական աշխատավարձի աճը՝ 7.8%-ից 8.6%-ի։

Արձանագրված համեմատական դինամիկան վկայում է ոլորտում հարկային կարգապահության բարելավմանն ուղղված ծրագրի դրական ազդեցության մասին, հատկապես հայտարարագրվող իրացման շրջանառության և մանրածախ գործարքների փաստաթղթավորման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։