Տամբովի մարզում Wildberries-ի պահեստն ամբողջությամբ ոչնչացվել է ԱԹՍ-ների հարձակումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
Բոլորը

ՌԴ Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը, որն օգոստոսի լույս 26-ի գիշերը հարձակման էր ենթարկվել ուկրաինական անօդաչու սարքերի կողմից, ամբողջությամբ հրդեհվել է։ Այս մասին հայտնել է  նահանգապետ Եվգենի Պերվիշովը, գրում է Meduza-ն։

Նրա տվյալներով՝ վիրավորվել է երկու մարդ՝ 19-ամյա տղամարդ, որը ստացել է ուղեղի ցնցում, և 49-ամյա կին՝ մատի կոտրվածքով։

Նահանգապետը հայտնել է, որ, ընդհանուր առմամբ, 19 անօդաչու թռչող սարք է հարձակվել պահեստի վրա, որոնցից 16-ը խոցվել է, սակայն երեքը կարողացել են հարվածել շենքին։

Կոտովսկի քաղաքապետ Ալեքսեյ Պլախոտնիկովն ավելի վաղ կոչ էր արել բնակիչներին կրճատել «քաղաքում ակտիվ տեղաշարժը» հաջորդ երկու օրերի ընթացքում և փակ պահել պատուհանները՝ ուժեղ հրդեհի, ծխի և մառախուղի պատճառով։

Սա Կոտովսկի պահեստի վրա Ուկրաինայի կողմից իրականացված երկրորդ հարձակումն է։ Նախորդը տեղի էր ունեցել  հուլիսի 18-ին, որի հետևանքով զոհվել էին Widlberries-ի 7 աշխատակիցներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի