Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության անդամ, հայտնի ընդդիմադիր գործիչ Թոֆիգ Յագուբլուն հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից 9 տարվա ազատազրկման դատավճռի, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրա դուստր Նիգար Հազին կիսվել է քաղաքական գործչի հայտարարությամբ։ «Իմ նկատմամբ բացահայտ հանցագործություն է կատարվել։ Ես 1 տարի 3 ամիս անարդարացիորեն և ապօրինի կալանքի տակ եմ՝ կեղծ …

