Ուկրաինան մասնակի հրադադար է առաջարկելու Սաուդյան Արաբիայում մարտի 11-ին ԱՄՆ-ի հետ նախանշված հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է The Financial Times-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։ Նշվում է, որ ուկրաինական կողմը բանակցությունների ընթացքում կփորձի համոզել ԱՄՆ-ին վերսկսել հետախուզական տեղեկատվության փոխանակումը և ռազմական օգնության մատակարարումը։ Այդ նպատակով Կիևը պատրաստ է Ռուսաստանին առաջարկել դադարեցնել անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հեռահար հարվածներն …

