Եկամուտների համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի ներդրումից հետո մինչև հունվարի 15-ը 61 հազարից ավելի քաղաքացի արդեն լրացրել է հայտարարագիր, այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտնեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։ Իշխող ուժի ներկայացուցիչը նաև հավելեց, որ 4200 քաղաքացի օգտվել է մինչև 100 հազար դրամ գումարի վերադարձի ծառայությունից։