Խերսոնի վրա ռուսական զորքերի հարձակման հետևանքով հիվանդանոց է վնասվել․ վիրավորվել է 8 մարդ

Լուրեր

06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուսական զորքերը հրետանային կրակ են բացել ուկրաինական Խերսոնի հիվանդանոցներից մեկի վրա։ Այս մասին հայտնել է Խերսոնի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը, գրում է Current time-ը։

Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով ավերվել է բժշկական հաստատության շենքը, վիրավորվել է հինգ հիվանդ և երեք բուժքույր։ Հիվանդանոցի 44-ամյա աշխատակիցը հոսպիտալացվել է պայթյունային վնասվածքով, ուղեղի ցնցումով և կրծքավանդակի բեկորային վերքով։

Հիվանդանոցում մնում են ևս չորս վիրավոր հիվանդներ։ 69-ամյա մի կին էլ հրաժարվել է հոսպիտալացումից։

Պրոկուդինի խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում ռուս զինծառայողները հարձակվել են կարևորագույն և սոցիալական ենթակառուցվածքների, բնակելի թաղամասերի վրա, մասնավորապես, վնասել են բազմահարկ շենք և 11 մասնավոր տուն։

Հաղորդվում է, որ վնասվել են նաև ձեռնարկություն, ավտոբուս, մեքենաներ և ֆերմաներից մեկի շենքը։ Վիրավորվել է 10 մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի