Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ հայտնեց նոր Սահմանադրության նախագծի մշակման ընթացքի և դրա հրապարակման ժամկետների մասին։

Նախարարը տեղեկացրեց, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդում տեքստի ավելի քան 90-95%-ն արդեն քննարկվել է․ «Տեքստի հրապարակումը նախատեսվում է ընթացիկ ամսվա ընթացքում՝ հնարավոր է՝ մինչև ամսվա կեսը կամ վերջը։ Մինչ այդ նախատեսվում է անցկացնել Խորհրդի ևս մեկ նիստ։ Նախագիծը, ինչպես և խոստացվել էր, պատրաստ է եղել դեռևս մարտ ամսին, սակայն հետաձգվել է բուն հրապարակումը՝ տեքստի լավարկման և լրացուցիչ քննարկումների նպատակով»։

Արձագանքելով դիտարկմանը, թե ովքեր կարող են ծանոթանալ տեքստին, Գալյանն ասաց․ «Սահմանադրության տեքստը երբ հրապարակվի, ով ուզում է՝ թող ծանոթանա, բայց կարևորն այն է, որ հայ ժողովուրդը ծանոթանա, որպեսզի կարծիք կազմի նոր տեքստի վերաբերյալ»։

Սրբուհի Գալյանը հատուկ ընդգծեց, որ հրապարակվելիք փաստաթուղթը դեռևս սոսկ նախագիծ է, և կոչ արեց հանրությանը ակտիվորեն ներգրավվել դրա քննարկմանը․ «Իմ խնդրանքն ու կոչն է քաղաքացիներին՝ հրապարակվելիք տարբերակին վերաբերվել որպես նախագծի և դրան մոտենալ քննադատաբար՝ ներկայացնելով իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։ Մեր նպատակն է հանրային լայն քննարկումների արդյունքում ունենալ հնարավորինս կոնսենսուսային տարբերակ, որն էլ հետագայում կդրվի հանրաքվեի»։

Անդրադառնալով Խորհրդում ընդդիմադիր ներկայացուցիչների մասնակցությանը՝ Գալյանը ողջունեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից թեկնածուի առաջադրումը՝ հերքելով ներքին հակասությունների մասին լուրերը և հույս հայտնելով, որ վերջինս ավելի հաճախ կմասնակցի նիստերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան