Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ցավոք սրտի, նման դեպքեր տեղի են ունենում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում»,- անդրադառնալով առավոտյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացած «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանի դեպքին՝ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Ներկայացնելով դեպքի հանգամանքները՝ նախարարը տեղեկացրեց, որ կալանավորված անձը հիմնարկում գտնվելու ողջ ընթացքում առողջական խնդիրների կամ ինքնազգացողության վատացման վերաբերյալ գանգատներ չի ունեցել․ «Գանգատը եղել է միայն դեպքի օրը՝ վաղ առավոտյան։ Ժամը 07:55-ի սահմաններում նրան այցելել է բուժակը և կատարել առաջնային զննություն։ Կարճ ժամանակ անց կանչվել է շտապօգնություն, որից հետո արձանագրվել է սրտի կանգ»։

Արձագանքելով քրեակատարողական հիմնարկներում մահացության ցուցանիշների մասին դիտարկմանը՝ Գալյանը նշեց, որ եթե նախորդ տարվա ընթացքում գրանցվել էր մահվան ավելի քան 20 դեպք, ապա ընթացիկ տարում՝ տարեվերջի դրությամբ, սա 4-րդ դեպքն է։ Նրա խոսքով՝ լինում են իրավիճակներ, երբ առողջական խնդիրներ ունեցող կամ ձեռք բերող անձինք հայտնվում են անազատության մեջ։

Լրագրողի հարցին, թե ընդդիմադիր շրջանակները տեղի ունեցածի համար մեղադրում են իշխանություններին՝ շեշտելով քաղաքական դրդապատճառներով կալանավորումները, Գալյանը հակադարձեց․ «Մենք միշտ ասում ենք, և ճշմարտությունն այնպիսին է, որ քաղաքական հետապնդումներ չեն իրականացվում։ Ենթադրյալ կատարված արարքներին պետությունը միշտ պետք է տա պատշաճ արձագանք։ Դա պետության գործառույթն է՝ հետևել հանցագործություններին և դրանց բացահայտմանը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան