Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ

Լուրեր

10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
Բոլորը

Ռուսաստանի հետ սպասվող եռակողմ քննարկումներին ընդառաջ՝ Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և եվրոպական գործընկերների ներկայացուցիչները հանդիպել են՝ շարունակելու սերտ համակարգումը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու և կայուն խաղաղության համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ, այդ թվում՝ ցանկացած կարգավորման շրջանակներում անվտանգության հուսալի երաշխիքներին աջակցելու հարցով։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի X-ի իր միկրոբլոգում գրառման մեջ, որում նա ներկայացրել է  հայտարարությունը ԱՄՆ-ի, Ուկրաինայի և եվրոպացի գործընկերների միջև կայացած հանդիպման վերաբերյալ։

«Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և եվրոպական գործընկերների միջև տեղի են  ունեցել համատեղ քննարկումներ, որոնք արտացոլում էին նրանց ընդհանուր նպատակները, շարունակական խորհրդակցությունները և հանձնառությունը եվրաատլանտյան անվտանգությանը։ Մասնակիցներն ընդգծել են, որ ապագա ցանկացած պայմանավորվածություն պետք է հարգի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու որոշումների կայացման անկախությունը, ինչպես նաև Ուկրաինայի համար ապահովի անվտանգության հուսալի երաշխիքներ։ Ընդհանուր նպատակն է մշակել անվտանգության գործնական և փոխլրացնող շրջանակ, որը կամրապնդի Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգությունը և կձևավորի այն վստահությունը, որն անհրաժեշտ է բանակցային կարգավորման հասնելու համար»,- ասվում է հայտարարությունում։

Նշվում է, որ կայուն խաղաղության ապահովմանն ուղղված քննարկումների առանցքային թեմաներից բացի՝ մասնակիցներն անդրադարձել են նաև այն հարցին, թե ինչպես կարելի է Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո զարգացնել եվրոպական անվտանգության գործող ինստիտուտներն ու համաձայնագրերը։ Մասնակիցները նաև ընդունել են, որ հետպատերազմյան անվտանգության խնդիրների լուծումն ու հակամարտության վերսկսման ռիսկի նվազեցումը կարևոր նշանակություն ունեն։ Նրանք քննարկել են ռիսկերի կառավարման և վտանգավոր էսկալացիայից խուսափելու արդյունավետ մեխանիզմների ապահովման ուղիները։ Մասնակիցները վերահաստատել են հետպատերազմյան եվրոպական անվտանգության ամուր ճարտարապետության և պայմանավորվածությունների ձևավորման իրենց ընդհանուր հանձնառությունը՝ ընդգծելով, որ ուժեղ ՆԱՏՕ-ն շարունակելու է առանցքային դեր ունենալ եվրատլանտյան հավաքական պաշտպանության գործում։

Միացյալ Նահանգները, Ուկրաինան և եվրոպացի գործընկերները բանակցային գործընթացի ընթացքում կշարունակեն աշխատել սերտ գործընկերությամբ՝ ունենալով ընդհանուր նպատակ՝ անցնել եվրոպացի գործընկերների մասնակցությամբ ավելի լայն բազմակողմ քննարկումների և հասնել համապարփակ ու տևական խաղաղության։

Հավելենք, որ Աբու Դաբիում  Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցություններից առաջ ուկրաինական պատվիրակությունը հանդիպել էր Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, ՆԱՏՕ-ի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների ու ԱՄՆ բանագնացների հետ։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի