Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
Քաղաքականություն
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Նիստի մեկնարկից առաջ ՀԱՊԿ անդամ երկրների գերատեսչությունների ղեկավարներն ու կազմակերպության մյուս ներկայացուցիչները դուրս են եկել լրագրողների մոտ՝ համատեղ լուսանկարվելու համար։ Հայաստանի ներկայացուցիչները ներկա չեն եղել, իսկ ընդհանուր շարքում Հայաստանի դրոշը մնացել է առանց երկրի ներկայացուցիչների։
Հիշեցնենք, որ ՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը կազմակերպությանը։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում կարող է որոշում կայացնել՝ Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ։
Օրեր առաջ՝ նոյեմբերի 5-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի հետաքրքրությունները սպառված են։
Այս տարվա օգոստոս ամսին էլ Փաշինյանը նշել էր, որ շատ գոհ կլինի, եթե կազմակերպությունը որոշի ՀՀ-ին հեռացնել ՀԱՊԿ-ից։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

