Շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի ՀՀ-ին հեռացնել ՀԱՊԿ-ից․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունն առաջիկա հինգ տարիներին ՀԱՊԿ վերադառնալու կամ կազմակերպությունում իր աշխատանքներն ակտիվացնելու որևէ ծրագիր չունի։ Այս մասին Ազգային ժողովում պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի հարցին ի պատասխան հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պատգամավորի դիտարկմանը, որ Կառավարության նոր ծրագրում ՀԱՊԿ-ն ընդհանրապես հիշատակված չէ որպես անվտանգային օղակ, Փաշինյանը պատասխանեց․ «Մեր նախընտրական ծրագրում հստակ գրված է, որ առաջիկա հինգ տարում մենք ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի պլան չունենք։ Ես կարող եմ վստահ ասել, որ մենք ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու։ Ես գիտեմ, որ ՀԱՊԿ-ում քննարկումներ կան, և կանոնադրությունը նախատեսում է նման բան՝ կարելի է երկրին հեռացնել կազմակերպությունից։ Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից․ մեզ, համենայն դեպս, կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից»։

Վարչապետը հավելեց, որ Երևանը կազմակերպությանը տվել է բոլոր հարցերը, սակայն որևէ պատասխան չի ստացել, ուստի ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի հետաքրքրությունը լիովին սպառված է։

«Կառավարության ծրագրում «Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն» հիշատակում գոնե մի անգամ չկա, որովհետև մենք բոլոր հարցերը տվել ենք, ոչ մի պատասխան չենք ստացել, հետևաբար ՀԱՊԿ-ի վերաբերյալ մեր հետաքրքրությունը սպառված է»։

Արձագանքելով անվտանգային նոր ճարտարապետության և այլընտրանքների վերաբերյալ հարցին՝ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանի նպատակը տարածաշրջանում առանց արտաքին ուժերի կախվածության խաղաղ ապրելու կարողությունն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան