Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները

Լուրեր

10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

Միավորված ընդդիմությունը համատեղ հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանի՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահվան դեպքի առնչությամբ՝ պահանջելով բացահայտել դեպքի հանգամանքները, ապահովել արդարադատությունն ու վերականգնել արդարությունը։

Հայտարարության հեղինակները Գևորգյանի մահվան պատասխանատվությունը վերագրում են իշխանություններին և իրավական համակարգի ներկայացուցիչներին՝ տեղի ունեցածը որակելով որպես քաղաքական հետապնդումների հետևանք։

Նրանք խստորեն դատապարտել են քաղաքական հաշվեհարդարի մթնոլորտը, կոչ արել քաղաքական ուժերին և հասարակական դերակատարներին դատապարտել դեպքը, ինչպես նաև միջազգային կառույցներին ու դիվանագիտական ներկայացուցչություններին՝ գնահատական տալ Հայաստանում մարդու իրավունքների խախտումներին և քաղաքական հետապնդումներին։

Հայտարարության հեղինակները նշել են, որ Արսեն Գևորգյանի մահը վերահաստատում է ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնման անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ Արսեն Գևորգյանը կալանավորվել էր ընթացիկ տարվա հոկտեմբերի 21-ին՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով։ Նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նրա ինքնազգացողությունը վատացել էր։ Քրեակատարողական ծառայության փոխանցմամբ՝ հերթապահ բուժակը նրան առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա հրավիրվել է շտապօգնություն, որի բուժանձնակազմը ժամը 08։30-ի սահմաններում արձանագրել է նրա կենսաբանական մահը։ ՔԿԾ-ն նաև հայտնել է, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում Գևորգյանը առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել։