Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի վերաբերյալ: Հեռուստատեսությամբ արված աղմկահարույց հայտարարություններից մեկը, թե կաթողիկոսը երբեք չի եղել Գերմանիայի հայոց թեմում, սուտ է։ FIP.am-ը պարզել է՝ 1․ 2017 թվականին կաթողիկոսը պաշտոնական այցով եղել է Գերմանիայում, 2․ Հանդիպել է նախագահ Շտայնմայերի, …

