Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազույցում պնդեց, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվելիք խաղաղության փաստաթուղթը միջազգային պայմանագիր է, ու այն հանգամանքը, որ փաստաթղթի մասին խոսույթում օգտագործվում է նաև համաձայնագիր եզրույթը, չի փոխում դրա բովանդակությունն ու իրավական նշանակությունը։ Factor TV-ի հստակեցնող հարցին՝ այսինքն՝ կնքվելիք փաստաթուղթն անցե՞լ է ներպետական համաձայնեցման ընթացակարգերով, ինչպես սահմանված է …

