«Հելնեն տենան՝ Կառավարության սայթում գերբի տեղը Նիկոլի նկարն ա՝ սատանայի պոզերով»․ ՔԿ-ի ձայնագրությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
Բոլորը

ՀՀ Քննչական կոմիտեն ներկայացրել է «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։

Թեև ՔԿ-ն չի նշել, թե ձայնագրությունում ովքեր են զրուցում, բայց զրուցակիցներից մեկի ձայնի տեմբրից կարելի է ենթադրել, որ խոսողներից մեկը «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է։

Լսվում է ենթադրյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ձայնը, նա ասում է․

«Վստահելի մարդիկ ունե՞ս մանավանդ երիտասարդներ, նրաքն պետք է օնլայն տիրույթում  աշխատեն շատ դրանք կլինեն՝ հաքերների տեսքով, նամակներ ուղարկելու տեսքով։ Արդարադատության նախարարությունը, Կառավարության սայթերն են, սաղ պիտի ջարդենք, մի 50 000 հատ նամակ ա, սոտովի հեռախոսների համարներն են․ ոստիկանապետ, բան, սաղ դրանց համարներն են»,

Այդ ընթացքում  լսվում է մյուս ձայնը։ Տղամարդը պատասխանում է՝ «Հասկացա»։

Այնուհետև առաջին խոսողը շարունակում է․ «Հետո էդ կառավարության սայթերի նամակները՝  3000, 4000, 5000, որ չկարանան աշխատեն, աշխատանքի պարալիցազիա լինի, սիստեմ ունես չէ՞ մալբըրի։ 3-րդն իրենց սայթերը հաք անելն է, առավոտը զարթնեն տեսնեն Կառավարության սայթի գլխին Նիկոլի նկարն է՝ սատանայի պոզերով սենց՝ բանի տեղ՝ գերբի տեղ»։

Լսվում է պատասխանը՝  «Հա, հասկացա»։

Նշենեք, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են իրականացրել «Սրբազան պայքար» ղեկավարների և աջակիցների  տներում։ ԱԱԾ-ն գործողություն է իրականացնում նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում և  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի բնակավայրում։  

Ավելի վաղ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել էին Հայաստանում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնել։   Քննչական կոմիտեն նաև ներկայացրել է «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։

Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր  ՔԿ-ի ի տարածած հաղորդագրությանն այն մասին, թե «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել էին Հայաստանում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնել։

«Իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փաշինյանը։