Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ ոչ թե անձի վերաբերյալ մեղադրական եզրակացություն է անհրաժեշտ ուսումնասիրություն սկսելու համար, այլ հանցավոր վարքագծի առկայության վերաբերյալ ողջամիտ հավաստիություն։ Այս մասին այսօր հրավիրված աշխատաժողովի ժամանակ ասաց փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։ Ըստ փաստաբանի, սակայն, վտանգավոր պրակտիկա է քրեական և քաղաքացիական գործերի զուգամիտումը։ Նրա դիտարկմամբ՝ քրեական …

