«Գնանք Մայր Աթոռ, ընդեղ ջարդենք, փշրենք, կոտորենք, ընդեղից քշենք Երևան»․ ՔԿ-ի ձայնագրությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
01.10.2026 | 20:19
Սկեսուրը նվաստացրել է հարսին,նա կյանքին վերջ է տվել․ ինչպես է ՀՀ-ն պայքարում ընտանեկան բռնության դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:12
Եթե ցանկանում ենք խաղաղություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի․ Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունն Արցախից
01.10.2026 | 20:00
Անհասկանալի է, որ Սամվել Կարապետյանը թիրախավորեց ԱԺ չանցած ընդդիմադիրներին, եթե ունի համախմբման օրակարգ․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:43
Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին
01.10.2026 | 19:27
Ով է ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին․ պաշտոնական Բաքուն մանրամասներ է հայտնում
01.10.2026 | 19:12
Եղիշե Մելիքյանը և Կառլեն Հովհաննիսյանը՝ Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Քննչական կոմիտեն ներկայացրել է «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։ ՔԿ-ի հրապարակած ձայնագրությունում հնչող ձայնի տեմբրից ենթադրել է, որ խոսողները մեկը «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է։

Տվյալ ձայնագրությունում նա ասում է․ «Ասում եմ՝ չբռնենք ամսի 4-ին լիքը ժողովուրդ հավաենք գնանք Էջմիածին, մի հատ հավաքվենք բռնենք, սատկացնենք ու քշենք Երևան։ Ըտեղից էլ սկսենք ամեն ինչը։ Ասում եմ՝ չբռնե՞նք էս մեր խմբերին ասենք՝ նախապես պատրաստվեն, սրանք գալիս ենք Մայր Աթոռ։ Մի խումբ գնանք Մայր Աթոռ սրանց ընդեղ ջարդենք, փշրենք, կոտորենք, ընդեղից քշենք Երևան։ Խմբերին ասենք՝ էս ժամին պատրաստ եղեք, սաղ փակելու ենք»,- մեջբերման ավարտը։

Ձայնագրությունում լսվում է այլ տղամարդու ձայն, նա մասնավորապես ասում է․ «Ներկի մասով ով կանի։ Չախալյանենց խմբից մարդ չկա էդ գործն անի։ Գաղափարն ինքն է տվել։ Չախալյանենք ուզում են Արթուրենց հետ լինեին։ Արթուրենք մի քիչ բանով ուզում էին Հովհաննեսենց հետ լինեին։ Հիմա էդ խմբերը կամ պիտի միացնենք մի հանձնարարական տանք կամ Չախալյանենց առանձին հանձնարարական տանք»,- մեջբերման ավարտը։
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտից իրավապահները «Սրբազան պայքարի» ղեկավար կազմի և համակիրների տներում խուզարկություններ են իրականացվել։ Կեսօրին իր կեցավայրից բերման է ենթարկվել «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Գալստանյանը։ Խուզարկություն է իրականացվել նաև ընդդիմադիր «Հայաստան» պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը։ Խուզարկություններին զուգահեռ՝ Քննչական կոմիտեն մի քանի հաղորդագրություններ, ձայնագրություններ և լուսանկարներ հրապարակեց, հայտնելով «ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների» բացահայտման մասին:

ՔԿ-ի փոխանցմամբ՝ այս պահին կա 14 ձերբակալված անձ։ 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է ընդունվել, որոնք բավարարվել են. ««Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող, նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ և փաստաթղթեր, ինչպես նաև ապացուցողական նշանակություն ունեցող անհերքելի այլ փաստական տվյալներ, այդ թվում՝ հրազեն և ռազմամթերք, գործողությունների պլաններ, հավաքագրված անձանց ցուցակներ, մետաղական իրեր, ճայթրուկներ, ծխարձակող միջոցներ, զինվորական հանդերձանք, ռադիոկապի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, թմրամիջոցին նմանվող բուսական զանգվածներ»։ Բացի այս, ըստ ՔԿ-ի, հայտնաբերվել է բռնի կերպով իշխանությունը յուրացնելուց հետո գործադիր իշխանության համապատասխան պաշտոններում նշանակվող անձանց ցուցակ, «խմբի կողմից իրականացվելիք ապօրինի գործողությունների մանրակրկիտ պլանավորման, դրանց հերթականության, ժամանակագրության վերաբերյալ փաստաթղթեր և այլն:

Մանրամասները՝ տեսանյութում։