Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանը, 1 մեկ տարի անց արդարացվել է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 21-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից ստացվել էր առերևույթ հանցանքի մասին հաղորդում՝ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպքի վերաբերյալ։ Հրաչյա Ղևոնդյանը ձերբակալվել էր իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով, նրա նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել։ …

