Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը (նստավայրը՝ ք. Հանոյ) Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում իր հավատարմագրերն է հանձնել Կամբոջայի թագավոր Պրեա Բաթ Սամդեք Պրեա Բորոմնիթ Նորոդոմ Սիհամոնիին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նշվում է, որ արարողությունից հետո կայացած առանձնազրույցի ժամանակ թագավոր Սիհամոնին շնորհավորել է դեսպան Սուրեն Բաղդասարյանին իր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով …

