Փողոցում ենք հայտնվելու. արցախցիները դժգոհում են բնակվարձի կրճատումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

85-ամյա արցախցի Ռաֆիկ Ավետիսյանը Նիկոլ Փաշինյանի աշխատավայրի պատի տակ նստած հույս ունի, որ ժամանակին քաղաքացիների առջև խոնարհվելու մասին հայտարարած վարչապետը ուշադրություն կդարձնի իր խնդրին։

«Իմ խնդրանքն այն է, որ իմ տան վկայականը, որ հետս բերել եմ, մեր կառավարությունն ասաց՝ հետդ տար, կա՛մ իրենք նոր տուն կտան, կա՛մ՝ գումարը»,- կառավարության շենքի դիմաց նստած Factor TV-ի հետ զրույցում ասում է նա։

Ստեփանակերտից բռնի տեղահանված Ռաֆիկ Ավետիսյանը Երևանում փնտրում է մի կառույց, որը կփոխհատուցի իր կորցրած տունը։

«Մեկուկես տարի անցել է։ Ես իմ տան գրքույկը ո՞ւմ պետք է տամ, որ իմ տունը տան։ Մինչև երբ 150 հազար դրամով ապրեմ»,- ասաց նա։

Թոշակառուն վստահեցնում է՝ 150 քմ մակերեսով տնից ոչինչ չի կարողացել վերցնել՝ միայն հացի մի դանակ՝ իրեն պաշտպանելու համար։ Ռաֆիկ Ավետիսյանի նման տան խնդիր ունեցող մի քանի տասնյակ բռնի տեղահանված արցախցիներ այսօր հավաքվել էին կառավարության շենքի դիմաց։ Ասում են՝ կանգնած են փողոցում հայտնվելու վտանգի առաջ, քանի որ կառավարությունը կրճատել է տրվող աջակցության չափը։

Կառավարության որոշմամբ՝ բռնի տեղահանումից երկու տարի անց միայն սահմանափակ թվով արցախցիներ կարող են օգտվել աջակցության ծրագրից, այն էլ՝ նվազեցված չափով։ Աջակցությունից կարող են օգտվել միայն անչափահասները կամ 18 տարին լրացած, բայց բարձրագույն կրթություն ստացող քաղաքացիները, 63-ից բարձր տարիք ունեցողները, կերակրողին կորցրածները և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները։

Նելլա Հովսեփյանը բնակվում է դստեր հետ։ Աղջիկը տան միակ աշխատողն է՝ ցածր աշխատավարձով։ Մայրը ասում է՝ զրկվել են դստերը տրվող աջակցությունից, իրենն էլ՝ նվազում է։ Կարծում է՝ այս որոշմամբ կառավարությունը արցախցիներին ստիպում է արտագաղթել։

«30-ից բարձրներին աշխատանք չեն տալիս։ Գրում են՝ 25 տարեկան, գեղեցիկ տեսք»,-ասաց նա։

Տաքսու վարորդ Վահագն Հարությունյանի ընտանիքում չորս հոգի են։ Ինքն ու կինը զրկվել են պետական աջակցությունից, իսկ երկու երեխաները միայն 30 հազարական դրամ են ստանում։

«50 հազարները կտրում են։ Ասում են՝ մարդիկ չեն դիմում բնակարանների համար»,- դժգոհում է նա։

Այսօր՝ փախստականների միջազգային օրվա առթիվ, Արցախից բռնի տեղահանվածները կրկին հավաքվել էին կառավարության շենքի դիմաց՝ ուշադրություն հրավիրելու իրենց խնդիրների վրա։ Նրանք նամակ են փոխանցել վարչապետի աշխատակազմին։

Հիշեցնենք, որ կառավարությունը նախ յուրաքանչյուր արցախցու տրամադրում էր 50 հազար դրամ, ապա՝ աջակցության չափը նվազեցվեց՝ դառնալով 40 հազար, իսկ հուլիսի 1-ից այն կկազմի 30 հազար դրամ։
Հավաքվածներն ասում են, որ մայիս ամսվա համար նախատեսված աջակցությունն անգամ դեռ չեն ստացել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Factor TV-ին հայտնեցին, որ ներկայում իրականացվում են բռնի տեղահանվածների համար նախատեսված երկու աջակցման ծրագրեր։ Դրանցից մեկը՝ արդեն նշված՝ սոցիալապես ծանր վիճակում գտնվողներին ուղղված ծրագիրն է, իսկ հուլիսի 1-ից կգործի նոր ծրագիր, ըստ որի՝ ընտանիքի խոցելի խմբին պատկանող անդամը կստանա 50 հազար դրամ, մյուս անդամները՝ 10 հազարական դրամ։

Միաժամանակ նախարարությունը հայտնում է, որ բնակարանի ձեռքբերման հավաստագիր տրվել է 1451 ընտանիքի, որոնցից միայն 342-ն են արդեն կարողացել իրացնել այն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան